Կ. Աճեմյան. Հայաստանն ու Ադրբեջանն անհամեմատելի են
Ադբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանին քաղաքական ու տնտեսական մեկուսացման ենթարկելուն ուղղված իրենց քաղաքականությունը տալիս է արդյունքներ և իրենք շարունակելու են այն:
Panorama.am-ի հետ զրույցում, անդրադառնալով վերոնշյալ հայտարարությանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը նշեց. «Հայաստանին շրջափակման ենթարկելով` Թուրքիան ու Ադրբեջանն, իհարկե, խնդիրներ ստեղծում են, սակայն դա Հայաստանին չի խանգարում երկրում կայունության ու անվտանգության ապահովման, ինչպես նաև ժողովրդավարության զարգացման հարցում:
Պատգամավորի խոսքերով, Ադրբեջանն, իհարկե, տնտեսական առումով խնդիրներ ստեղծում է, սակայն քաղաքական առումով Ադրբեջանը ուրախանալու առիթներ չունի:
«Կարծում եմ՝ եվրոպական հանրությունը, միջազգային կառույցները հստակ դիրքրոշում ունեն և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի մասով, որովհետև և՛ ժողովրդավարության առումով, և՛ բոլոր միջազգային կառույցներում ներկայացվածության առումով Հայաստանը չի կարելի համեմատել Ադրբեջանի հետ»,- նշեց տիկին Աճեմյանը:
«Այդ բլոկադայի պայմաններում, ի տարբերություն Ադրբեջանի, մենք ժողովրդավարության և մարդու իրավունքների առումով մեծ առաջընթաց ենք գրանցել, երկրում միգուցե դանդաղ, սակայն կայուն ու առանց ցնցումների զարգացում է ապահովվել»,- ավելացրեց նա:
Պատգամավորի խոսքերով, երկրում իրականացվող բարեփոխումներ և արտաքին քաղաքականության ոլորտում իրականացվող նախաձեռնությունների շնորհիվ Հայաստանը մեծ հեղինակություն է վայելում, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան