Փաստաբանների պալատի անդամի սպանության փաստով քրգործ է հարուցվել
Երեկ ուշ երեկոյան` ժամը 22.45-ին, «շտապօգնության» կայանից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Լոռու մարզի Շահումյան գյուղի ռեստորանում դիակ կա:
Ոստիկանության հաղորդմամբ, մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է Երևան քաղաքի բնակիչ, ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, 1963 թ. ծնված Սամվել Շարբաթյանի դիակը` բռնության հետքերով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ/ Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով/:
Կատարվում է նախաքննություն: