Վահագն Խաչատրյան. Նման բյուջե ներկայացնելով կառավարությունը, կարծես ասում է` ինձ մի ընտրեք
2013 թ. պետական բյուջեն ամենաանհաջողն է 2008 թվականից հետո ներկայացված բյուջեներից. ոչինչ չի խոստանում, հեռանկար չի խոստանում ՀՀ քաղաքացիներին: Ասուլիսում նման գնահատականներ հնչեցրեց ՀԱԿ ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
«Բյուջի նախագծին ծանոթանալուց հետո պեսիմիստիկան տրամադրությունները շատանում են: Այն մարդիկ, ովքեր կիսացանկություն ունեին հեռանալ Հայաստանից, այժմ հաստատ կհեռանան»,- ասաց բանախոսը` ընդգծելով, որ հաջորդ տարվա բյուջեն որևէ պայման չի ստեղծում, որ ՀՀ քաղաքացին մնա Հայաստանում:
Ըստ նրա, բոլոր ոլորտները խոցելի են, որևէ հուսադրող էլեմենտ չկա:
Վ. Խաչատրյանի խոսքով, այսօրվա կառավարությունը որևէ տնտեսական գաղափարախոսություն չի իրականացնում, «մեզանով չի հետաքրքրվում, ասում է յոլա գնացեք, ոնց ուզում եք ձեր խնդիրները լուծեք, մենք մասնակցություն չունենք, եթե ունենք էլ, շատ չնչին է»: «Բյուջեն վարած տնտեսական քաղաքականության արդյունք է: Այն լուրջ փաստաթուղթ մի ընդունեք, ներկայացվում է որպես օրենքով սահմանված պարտադրանք: Եթե չլիներ այդ պարտադրանքը, բյուջե ներկայացնելու անհրաժեշտություն չէր լինի»,- ասաց տնտեսագետը:
Վ. Խաչատրյանը նաև զարմացած է, որ, թեև 2013 թվականը նախագահական ընտրությունների տարի է, սակայն «այս ծրագրով կառավարությունը կարծես ժողովրդին ասում է` ինձ մի ընտրեք, ես ձեզ պետք չեմ»: Միաժամանակ նա հավելեց, որ այս իշխանություններին չի հետաքրքրում բյուջեն կամ որ բարձրացնեն թոշակները, ծրագրեր իրականացնեն, քանի որ կարող են հինգ տարին մեկ 5000-10000 դրամ կանխիկ գումար տալ մարդկանց, ասեն «Սերժ Սարգսյանից լավը չկա», վերցրեք այդ գումարը, գնացեք սեղան նստեք:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են