Փոխնախարարն արձագանքում է եղբոր` ավտոմեքենա շահելու լուրերին. Ինչո՞ւ հանկարծ հիշեցին
Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանն արձագանքել է իր եղբոր` ՀԴՄ կտրոնով մեքենա շահելու վերաբերյալ տարածված տեղեկություններին: Նշենք, որ սոցցանցերում ակտիվորեն քննարկվում ու մեկնաբանվում է այդ տեղեկությունը:
Փոխնախարարը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հարգելի Բարեկամներ...Այսօր ամբողջ Էլեկտրոնային մամուլը ողողված է նյութով, որ փոխնախարար Արամյանի եղբայրը ՀԴՄ կտրոնով Ավտոմեքենա է շահել...Նախապես ասեմ, որ դա համապատասխանում է իրականությանը և դա երբեք չի թաքցվել, ավելին եթե թաքցնելու խնդիր ունենայինք եղբայրս ի լուր աշխարհին հեռուստատեսությունում ընդհանրապես չէր երևա, տրամաբանական չէ՞...Իմ խորին հարգանքս լրագրողական աշխարհի նկատմամբ, սակայն կարծում եմ կոռեկտ չէ երբ արհեստական ֆոներ են տալիս այս երևույթին, առավել ևս երբ տրամաբանական հարց է առաջանում ինչու ուղիղ մեկ տարվա առաջվա երևույթը հանկարծ հիմա հիշեցին, նախընտրական շրջա՞ն է: Իսկ նման տեղեկատվությանը արհեստական ֆոներ տվող անձանց կխնդրեի որ հիշեն, որ ես և իմ ընտանիքս ևս ՀՀ քաղաքացի ենք և օգտվում ենք սահմանադրական մեր իրավունքներից` այդ թվում գնումներ կատարելիս ՀԴՄ կտրոն պահանջելուց և կհորդորեի ամեն ինչ կասկածի տակ դնելու փոխարեն իրենք էլ տեր կանգնեին իրենց իրավունքներին և գնումների ժամանակ պահանջեն ՀԴՄ կտրոնները...Վերջում ավելացնեմ, որ նմանատիպ շահումներ ունեցել են նաև տասնյակ մեր համաքաղաքացիներ, որոնք ոչ փոխնախարար եղբայր ունեն ոչ էլ այլ պետական այր.....»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա