Արթուր Աբրահամը ցավակցում է. «Տաղանդավոր էր, նվիրված, հոգատար, կատակասեր, քնքուշ, բարի, ուժեղ»
Հայազգի բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, ինչպես տեղեկացնում է նրա մամուլի քարտուղարը, ցավակցական խոսք է հղել Հայաստանի ժողովրդական արտիստ, անվանի երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ.
«Խոր վշտով ցավակցում եմ Ֆլորա Մարտիրոսյանի հարազատներին, մտերիմներին, ընկերներին, նրա երգարվեստի սիրահարներին և համայն հայությանը` մեծ հարազատի, մեծ երգչուհու և մեծ հայրենակցի վաղաժամ մահվան կապակցությամբ: Տիկին Ֆլորայի կորուստը ծանր է ոչ միայն հարազատների և մերձավորների, այլև բոլոր նրանց համար, ովքեր ճանաչում էին նրան և գնահատում այնպիսին, ինչպիսին կար` տաղանդավոր, նվիրված, հոգատար, կատակասեր, քնքուշ, բարի, ուժեղ…
Այլևս մեզ հետ չէ հայ երգի աննման կատարողը, ստեղծագործական եռանդի, անկեղծ հայրենասիրության մարմնացումը, բայց մեզ հետ են և հավերժ են նրա երգերը, գործերը, սերը… Մխիթարություն և սփոփանք` բոլոր վշտացյալ սրտերին»,- նշել է Արթուր Աբրահամը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները