«Հայկական կամուրջներ» ծառայությունը հնարավորություն է ընձեռում Beeline բաժանորդներին շփվել ռոմինգում ավելի մատչելի
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Հայկական կամուրջներ» ծառայության մեկնարկի մասին: Ծառայությունը հնարավորություն է ընձեռում Beeline բաժանորդներին ռոմինգում գտնվելիս USSD հրահանգի միջոցով Beeline բջջային կապի համակարգում նախաձեռնել մուտքային զանգ Հայաստանից: «Հայկական կամուրջներ» նոր ծառայությունը թույլ է տալիս կապվել Հայաստանում կապի բոլոր օպերատորների բաժանորդների հետ: Զանգն անվճար է Հայաստանում գտնվող այն բաժանորդի համար, ում հետ կկապվի ռոմինգում գտնվող բաժանորդը USSD հրահանգի միջոցով:
Beeline բաժանորդները կարող են բավականին խնայել ռոմինգ ծառայությունների համար` օգտվելով «Հայկական կամուրջներ» ծառայությունից: Այսպես, օրինակ, Beeline ԱՊՀ սակագնային գոտուց Հայաստան սովորական զանգ կատարելիս մեկ րոպեի արժեքը կազմում է 360 դրամ, իսկ «Հայկական կամուրջներ» ծառայությունից օգտվելիս մեկ րոպեի արժեքը նշված սակագնային գոտու համար կազմում է 200 դրամ:
«Ձմռան տոների նախաշեմին «ԱրմենՏել» ընկերությունը պատրաստել է հատուկ առաջարկ հատկապես նրանց համար, ովքեր պատրաստվում են տոներն անցկացնել արտերկրում: «Հայկական կամուրջներ» ծառայությունը հնարավորություն է ընձեռում մեր բաժաներդներին կրճատել ռոմինգի ծախսերն անկախ նրանից, թե աշխարհի որ մասում են գտնվում: «ԱրմենՏել» ընկերության այս նախաձեռնությունը Beeline բաժանորդներին հնարավորություն է ընձեռում միշտ լինել կապի մեջ և հարազատների հետ կիսել տոնական տրամադրությունն ու վառ տպավորությունները»,-նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Զանգ կատարելու համար ռոմինգում գտնվող Beeline բաժանորդն իր հեռախոսից պետք է հավաքի
հետևյալ USSD հրահանգը` *135*374YYXXXXXX#, որտեղ YY ՀՀ կապի օպերատորների կոդն է, XXXXXX - բաժանորդի 6-նիշ հեռախոսահամարն է: Ծառայության տարիֆիկացումն իրականացվում է բաժանորդների միջև կապի հաստատման պահից` համաձայն բաժանորդի ռոումինգային գոտու մուտքային զանգերի պայմանների: