Որտեղից միս գնել. Մասնագետի խորհուրդ
«Չորրորդ ինքնիշխանությունը» սկսել է նոր շարք, որտեղ ներկայացնելու է համապատասխան մասնագետների օգտակար խորհուրդները` կապված անվտանգ սննդամթերք գնել-սպառելու մշակույթի հետ: Այս անգամ մասնագետը խորհուրդ է տալիս միս գնել բացառապես այն տաղավարներից, որտեղ կան սառնարաններ: Կշեռքի վրա պետք է լինի անասնաբույժի սպիտակ կտրոն, որտեղ գրված է կենդանու տեսակը, ստուգված է անասնաբույժի կողմից, թույլատրված է վաճառքի: Բացի այդ կտրոնից, սպառողն իրավունք ունի նաև ստուգել ուղեկցող փաստաթղթերը, որը տրվել է այդ գյուղի կամ շրջանի անասնաբույժի կողմից: