ԴԱՀԿ. Ալիմենտի բռնագանձման վերաբերյալ գործերն ավելացել են
ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարույթում գտնվող ալիմենտի բռնագանձման վերաբերյալ գործերի քանակն ավելացել է:
Այդ մասին Panorama.am-ին հայտնեց ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևանի ալիմենտի բռնագանձման բաժնի պետ, արդարադատության կապիտան Արամ Թիթիզյանը:
Ըստ ԴԱՀԿ ծառայության ներկայացրած տվյալների, 2011 թվականին ծառայությունում ընթացք է տրվել 966 կատարողական վարույթի, որից 892-ն ալիմենտի բռնագանձման, 64-ը երեխաների տեսակցության կազմակերպման և 10-ը երեխաների հանձնման վարույթներ են։
Այս տարվա առաջին 10 ամսվա վիճակագրության համաձայն, 840 վարույթներից 781-ն ալիմենտի բռնագանձման վերաբերյալ են, 52-ը` երեխաների տեսակցության կազմակերպման և 7-ը` երեխաների հանձնման։
Ճիշտ պատկերացում կազմելու համար նշենք, որ նախորդ տարվա առաջին 10 ամիսների վիճակագրության համաձայն՝ 794 վարույթներից 739-ն ալիմենտի բռնագանձման վերաբերյալ են, 50-ը` երեխաների տեսակցության կազմակերպման և 7-ը` երեխաների հանձնման։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա