Հոկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 16.5%-ով
ՀՀ տնտեսական ակտիվությունն այս տարվա հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ նվազել է 16.5%-ով, 2011-ի հոկտեմբերի համեմատ աճել է 4.9%-ով, իսկ այս տարվա տարվա հունվար-հոկտեմբերի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7.2%-ով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, սեպտեմբերի նկատմամբ հոկտեմբերին ծառայությունների ծավալը նվազել է 0.4%-ով, շինարարության ծավալը՝ 8.9%-ով:
Նշված ժամանակահատվածում գյուղատնտեսության համախառն արտադրանքը նույնպես նվազել է 32.8%-ով, իսկ առևտրաշրջանառության ծավալը՝ 2.7%-ով:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ արդյունաբերական արտադրանքի ծավալը նշված ժամանակահատվածում աճել է 2.5%-ով, սպառողական գները՝ 1.2 %-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գներն աճել են 2.7%-ով: Այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, արտաքին առևտրաշրջանառության ծավալներն ավելացել են 29.6%-ով, ընդ որում` արտահանման աճը կազմել է 21.3%, իսկ ներմուծմանը` 32.4%-ով:
Հոկտեմբերին հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 118 հազար 186 դրամ կամ նվազել է 0.2%-ով: Պետական համակարգում միջին աշխատավարձը նվազել է 1.9%-ով՝ կազմելով 94 հազ. 608 դրամ, իսկ մասնավոր հատվածում այն աճել է 1.5%-ով` կազմելով 145 հազ. 499 դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են