«Եվրասիանեթ». Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստներն այսուհետ հավաքներ կանցկացնեն «Facebook»-ի միջոցով
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստները «Facebook»-ն օգտագործում են իրենց բողոքի ձայնն արտահայտելու համար: Այս մասին գրում է «Եվրասիանեթ» կազմակերպության պաշտոնական կայքը:
«Ընդդիմադիրները հիմա չարտոնված հավաքների համար ստիպված են տույժեր վճարել, այդ իսկ պատճառով վերջիններս իրենց հաղորդագրությունները տեղ հասցնելու համար օգատգործելու են «Facebook»-ը:
Նոյեմբերի 10-ին Ադրբեջանի խորհրդարանն ընդունեց «Հավաքների ազատության մասին» օրենքում փոփոխություններ, համաձայն որի` ոչ արտոնված ցույցերին մասնակցելու համար 80 անգամ բարձրացավ տույժը` 13 մանաթից` (9-16 դոլարից), հասնելով 500-ից մինչև 100 մանաթ` (637-1.275 դոլար): Իսկ այս օրենքի փոփոխությունը ուժի մեջ է մտնելու հունվարի 1-ից»,-գրում է պարբերականը:
«Մեր աջակիցներից շատերն ուսանողները են, ովքեր չեն կարող վճարել նման տույժերը: Իսկ չվճարելու դեպքում, դատարանը անցում կկատարի նրանց ունեցվածքին, նրանց տներին, որը «գլխացավանք» կլինի իրենց ընտանիքների համար»,-նշել է «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Թուրալ Աբբասլին
«Մեր աջակիցներից շատերը, իրենց քաղաքական տեսանկյան պատճառով, գործազուրկ են: Անգամ նրանք, ովքեր աշխատանք ունեն, իրենց ֆինանսական կարողություններն այնքան էլ բավարար չէ տույժեր վճարելու համար»,- նշել է ընդդիմադիր ակտիվիստ Հեսեն Քերիմովը:
«Ինձ իմ բլոգում տեղ գտած հոդվածների համար սպառնացել են, որով քննադատության էի ենթարկում կառավարությանը: Սակայն դա ինձ չստիպեց դադարել իմ գործունեությունը, բայց դա ինձ մտահոգում է: Ամեն անգամ հոդված գրելու ժամանակ ես մտածում եմ ինքս ինձ գրաքննության ենթարկել, որպեսզի ավելի շատ «գլխացավանքեր» չունենամ»,-նշել է բլոգեր Ռավիլ Ասադովը: