«ՖԱՐՍ». Բաքվում Իրանի դեսպանությունն արձագանքել է ադրբեջանցի պատգամավորի անհիմն մեղադրանքներին
Բաքվում Իրանի դեսպանությունն արձագանքել է ադրբեջանցի պատգամավորի անհիմն մեղադրանքներին:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ Ադրբեջանում ԻԻՀ դեսպանության մամլո խոսնակ Սեյյեդ Մոհամմադ Այաթոլլահին, արձագանքելով Ադրբեջանի Մեջլիսի ազգային անվտանգության և պաշտպանության հարցերով կոմիտեի անդամ Զահեդ Օրուջի այն մեղադրանքին, թե Իրանն աջակցում է ահաբեկիչներին, մասնավորապես նշել է. «Ահաբեկչության դեմ պայքարն Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Իրանը ինքն ահաբեկչությունից տուժված է. Իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներ և գիտնականներ բազմիցս ահաբեկչության զոհ են դարձել»:
Նախորդող տեղեկատվություն՝
Իրանական կայք. Սիրիայում սպանված ահաբեկիչներից մեկն Ադրբեջանի քաղաքացի է
«ՄԵՀՐ». Հակաիրանական գործունեություն ծավալող «Մոնաֆեղին» ահաբերկչական խմաբավորման շուրջ 2000 անդամներ կտեղայվեն Ադրբեջանում
Իրանցի գեներալ. Ադրբեջանի Հանրապետությունը վերածվել է տարածաշրջանի ահաբեկիչների կենտրոնի