Բրազիլացի ֆուտբոլիստը մեղադրվում է սպանության մեջ
Այսօր կսկսվեն մոդել Էլիզա Սամուդիոյի սպանության գործի լսումները: Վերջինս հարաբերությունների մեջ է եղել «Ֆլամենգոյի» նախկին դարպասապահ Բրունո Ֆեռնանդես դե Սոուզայի հետ:
Հաղորդվում է, թե դե Սոուզան հրաժարվում է ընդունել այն փաստը, որ մոդելի 4 ամսական երեխան իրենն է: Ֆուտբոլիստը հրաժարվել է գումարներ վճարել Էլիզային և դրա փոխարեն որոշել է սպանել նրան:
Ըստ մեղադրանքի` դե Սոուզան նախ խեղդել է իր զոհին, այնուհետև անդամահատել Սամուդիոյին, մինչդեռ նրա երեխան առանց խնամքի է մնացել սպանվածի բնակարանում:
Մեղադրյալի փաստաբանը, ինչպես հայտնում է «Daily Mirror»-ը, հաղորդել է, որ սպանություն չի եղել, քանզի դե Սոուզան, իբր, օգնել է Սամուդիոյին` հեռանալու Բրազիլիայից` նոր կյանք սկսելու նպատակով` նրա համար ձևակերպելով կեղծ անձնագիր:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա