Իրանի տնտեսությունը կայունանում է. 1 ԱՄՆ դոլարը կրկին վաճառվում է 2700 թումանով
Իրանի տարադրամի շուկայում ամերիկյան դոլարն աստիճանաբար արժեզրկվում է: Այդ մասին հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գոևրծակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ Իրանի տարադրամի ոչ պաշտոնական շուկայում վերջին վեց շաբաթվա ընթացքում առաջին անգամ 1 ԱՄՆ դոլարը վաճառվում է 2700, եվրոն՝ 3550 իսկ ֆունտը՝ 4300 թումանով:
Հիշեցնենք, որ շուրջ երկու ամիս առաջ Իրանի արտարժույթի շուկայում գրանցված անկայուն իրավիճակի պատճառով տարադրամի վաճառքի կետերում մեկ ԱՄՆ դոլարը վաճառվում էր 3500-4000 թումանով: Իսկ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին այն տատանվում էր 1900-2100 թումանի սահմաններում:
Նկատենք, որ դոլարի թանկացման պատճառով իրանական ավիաընկերությունները վերջրես ստիպված 65 տոկոսով բարձրացրել են ինքնաթիռի տոմսերի արժեքը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա