«Կանաչ լույս վառեք պոռնիկների առաջ». Հրապարակվեց Անժելա Սարգսյանի «տղամարդու» դատավճիռը (լուսանկարներ)
Պոռնոսկանդալի կենտրոնում հայտնված դերասանուհի Անժելա Սարգսյանի «տղամարդը»` Կարեն Արայանը Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով դատապարտվեց ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով և նշանակեց տուգանք աշխատավարձի 300-ապատիկի չափով:
Արայանը մեղադրվում էր Անժելա Սարգսյանի պոռնկագրական բնույթի լուսանկարը տարածելու և նրա ընտանեկան գաղտնիքը բացահայտելու համար, այսինքն` ՀՀ Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով և 144-րդ հոդվածով: Այս մեղադրանքի համար դատարանը դատապարտեց մեկ տարի ազատազրկման: Սակայն հաշվի առնելով, որ մեկ այլ քրեական հոդվածով Արայանը դատապարտվել էր վեց տարվա ազատազրկման ու պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել, և քանի որ այդ վճռից անցել է երեք տարի, ապա նա անազատության մեջ կանցկացնի երեք տարի վեց ամիս:
Արայանը կալանքի տակ է 2011 թվականի հոկտեմբերի 5-ից: Հենց այդ ժամանակվանից էլ հաշվարկվում է պատժաչափը:
Կարեն Արայանի հարազատները, ընկերները և հատկապես մայրը շատ ծանր ընդունեցին դատավճիռը: «Անժելա Սարգսյանը լեսբիանկա է, պոռնիկ, կանաչ լույս վառեք պոռնիկների առաջ», -դատարանում լացակումած բղավեց Արայանի մայրը: Հահոյախառն արտահայտություններով դատավճռի նկատմամբ իր բողոքն արտահայտեց նաև Արայանը, որին, սակայն, ոստիկանության ծառայողները անմիջապես հեռացրին դատարանի դահլիճից:
Կարեն Արայանի փաստաբան Կիմա Սարյանը դեռևս հստակ չի կարող ասել` կներկայացնե՞ն վերաքննիչ բողոք, թե՞ ոչ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան