Նոր տվյալներ սիբիրախտի վերաբերյալ
Առողջապահության նախարարությունը նոր տվյալներ է հրապարակել հանրապետությունում սիբիրախտի գրանցված դեպքերի վերաբերյալ: Նախարարությունից հաստատում են, որ Հայաստանում իրավիճակըը վերահսկելի է:
Սիբիրախտ հիվանդության դեմ պայքարի բոլոր կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են:
Ծովակ, Վանևան, Կարճաղբյուր, Ծովինար, Խաչաղբյուր, Տորֆավան, Լուսանկունք, Մեծ Մասիրք, Ներքին Գետաշեն, Ակունք, Սոտք համայնքներում իրականացված բակային համայցերի արդյունքում ներկայում Մարտունու հիվանդանոցի ինֆեկցիոն հիվանդանոցում, սիբիրախտ կասկածելի ախտորոշմամբ, հոսպիտալացված է 4 հիվանդ, որոնք ստացել են անհրաժեշտ բուժում,իրականացվել են լաբորատոր հետազոտություններ:
3 հիվանդի լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են սիբիրյան խոցի հարուցիչներ: Հիվանդների վիճակը բավարար է, ունեն լավացման դրական տեղաշարժ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից կենդանիների անկման մասին տրված տեղեկատվության հիման վրա միջոցառումներ են իրականացվում նաև ՀՀ Կոտայքի մարզում: Վարակված կենդանիների և դրանց մսեղիքի հետ շփված բոլոր անձանց նկատմամբ սահմանվել է բժշկական հսկողություն:
Նախորդող հրապարակում`
Սիբիրախտից կենդանիների անկման նոր դեպքեր են գրանցվել. Պատվաստանյութի խնդիր կարող է առաջանալ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա