Սարկոզիին հրավիրել են հարցաքննության
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին հինգշաբթի օրը հրավիրել են հարցաքննման՝ 2007թ-ի իր նախընտրական քարոզարշավի անօրինական ֆինանսավորման գործով: Այս մասին գրում է «Ուտրո.ռու»-ն՝ հղում անելով ընդդիմադիր «Figaro»-ին:
Սարկոզիին հարցաքննելու է Բորդոյի դատական քննիչը, ով ուզում է իմանալ՝ ստացե՞լ է Սարկոզին ֆինանսական միջոցներ L'Oreal-ի ժառանգից, թե ոչ:
Նույն պարբերականի հաղորդմամբ, նախկին նախագահը իր պաշտպանությունը անթերի է համարում, թեև կարծում է, որ մեղադրանք իրեն, այդուհանդերձ, կառաջադրվի: Նախկինում Սարկոզիին հրավիրել էին Բորդոյի դատարակ հարցաքննման, սակայն աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով նա չէր կարողացել ներկայանալ:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին