Ոստիկանապետ. Ոչ մեկս ապահովագրված չենք թմրանյութերից
«Ես ուզում եմ, որ ամեն մեկս մեր համար աղետալի համարենք թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը: Սա սահմանը պաշտպանելու պես բան է, բառիս բուն իմաստով»,-թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի շրջանառության կանոնակարգման ու ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական երեկվա նիստում հայտարարել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Ոստիկանապետի խոսքով, եթե այսօր ոստիկանությունը պայքարում սկզբունքայնություն չցուցաբերի, ապա տարեցտարի ավելի վատ արդյունքներ կգրանվեն:
«Եթե մեզ չկպավ, կկպնի մեր հարևանի երեխային, մեր եղբոր, քրոջ, մյուսի թոռանը: Ոչ մեկս դրանից ապահովագրված չենք»,-ասաց ոստիկանապետը:
2012 թվականի 9 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վիճակի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:
Քննարկման ընթացքում հանձնաժողովի անդամները ներկայացրել են իրենց բնագավառներում նախատեսվող միջոցառումների նպատակներն ու հեռանկարները, անդրադարձան թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման, օրենսդրական դաշտի բարեփոխումների, համապատասխան ծառայությունների տեխնիկական հագեցման խնդիրներին:
Նիստի ընթացքում քննարկվել են նաև Միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղարի նշանակման, 2012-2013 թթ. աշխատանքային պլանի հաստատման, հանձնաժողովի գործունեությունը ծավալելու, ծրագրեր մշակելու և կատարողականներն ապահովելու նպատակով միջգերատեսչական ժամանակավոր աշխատանքային խմբի ձևավորման և հրատապ այլ հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին