Շաղգամյանը` ՀՀ վաստակավոր մանկավարժ
ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Գ.Գ. Շաղգամյանին Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում շնորհելու մասին: Այս մասին հայտնեցին երկրի ղեկավարի գրասենյակից:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի 90-ամյակի կապակցությամբ, գիտության և կրթության բնագավառներում ունեցած մեծ վաստակի համար ՀՊՄՀ ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Գայանե Գեղամի ՇԱՂԳԱՄՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում»,-ասված է երկրի ղեկավարի հրամանգրում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա