Իրանի վրա ԱՄՆ-ի ռազմական հարձակման ծախսը կկազմի 1.7 տրիլիոն դոլար. Կանխատեսում են ամերիկացի փորձագետները
Իրանի վրա ԱՄՆ-ի ռազմական հարձակման պարագայում համաշխարհային տնտեսությունը շուրջ 1.7 տրիլիոն դոլար պետք է վճարի:
Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ նշված է «Ամերիկացի գիտնականների միության» պատրաստած զեկույցում:
Համաձայն հաղորդագրության՝ ամերիկացի գիտնականները, հաշվարկելով ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հնարավոր ռազմական հարձակման համար անհրաժեշտ ծախսերը, հայտնում են, որ Իրանի ռմբակոծության համար կպահանջվի 1.2 տրիլիոն, իսկ միջուկային հաստատությունները ոչնչացնելու համար՝ 700 միլիարդ դոլար:
Զեկույցի հեղինակները նշում են, որ Իրանի նկատմամբ կիրառված տնտեսական պատժամիջոցների շարունակման պարագայում համաշխարհային տնտեսությունը զգալի վնասներ կկրի: Ըստ «Ամերիկացի գիտնականների միության»՝ իրանական խնդրի հանգուցալուծման ամենաէժան տարբերակը՝ դիվանագիտական ճանապարհով բանակցությունների անցկացումն է:
Նախորդող տեղեկատվություն՝
Ամերիկացի փորձառու դիվանագետն Իրանին ու ԱՄՆ-ին առաջարկում է Սիրիայի հարցով երկկողմ բանակցություններ վարել
Իրանի ԱԳ նախարար. Միայն հոգևոր առաջնորդի լիազորությամբ է հնարավոր ԱՄՆ-ի հետ ուղղակի երկխոսություն վարել