Ահարոնյան. Տեսանյութի հիման վրա ՃՈ պետի հրամանով անցկացվում է քննություն
Այսօր համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները երթևեկում են խախտումներով, իսկ նկատողություն անող քաղաքացուն պատասխանում է. «Լավ եմ անում, արա, այ տղա…», ապա կանգնեցնում մեքենան ու երկու հոգով առաջանում դեպի ավտոմեքենան, որտեղ նստած է նկատողություն արած քաղաքացին: Տեսախցիկը տեսնելով, նրանք գլխիկոր հեռանում են: Չլիներ տեսախցիկը….
Ոստիկանության պետի մամուլի քարտուղար Աշոտ Ահարոնյանը տեղեկացրեց. «ՀՀ ՃՈ պետ Արսեն Գալստյանի հրամանով անց է կացվում ծառայողական քննություն՝ համացանցում տարածված տեսանյութի հիման վրա»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները