Հայաստանը տեսականորեն կարող է doing bussines-ում գրավել առաջին տեղը
«Առավոտը» ներկայացրել է տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի կարծիքը` 2013 թ. պետական բյուջեի մասին: Ըստ վերլուծաբանի` դա լիկվիդացման բյուջե է, քանի որ վերջին 15 տարիների ընթացքում առաջին անգամ երկրի պետական բյուջեում հստակ գրված է, որ մարդկանց եկամուտները նվազելու են:
Իսկ տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանի գնահատմամբ` այս բյուջեն հերթապահ, գոյատևման բյուջե է, որն իր մեջ որևէ նոր բան չի կրում:
Անդրադառնալով Doing bussines-ի ցուցանիշներին`Հայկ Գևորգյանը ասել է. « Doing bussines-ի ցուցանիշներով` մենք 54-րդ տեղից բարձրացել ենք 32-րդ տեղը: Հասկանում եք, Հայաստանը 184 երկրների մեջ 32-րդ տեղում է՝ Ֆրանսիայից առաջ ենք անցել: Բայց այս նույն ընթացքում, երբ doing bussines-ում նման թռիչք արձանագրվեց, Հայաստանում օտարերկրյա ներդրումները նվազել են ավելի բան 40 տոկոսով»:
Իսկ այդ ցուցանիշին հասնելու համար, ըստ Գևորգյանի, «կառավարությունը պրոֆեսիոնալ աշխատանք է տարել: Այնքան էներգիա, որքան մեր կառավարությունը ծախսում է տարատեսակ զեկույցներում լավ տեղ գրավելու համար, եթե այդ էներգիայի 50 տոկոսը ծախսի իրոք տնտեսական քաղաքականություն վարելու վրա, Հայաստանը լուրջ առաջընթաց կունենա: Իրենք վերցնում, ուսումնասիրում են, թե ինչ բանաձևերով են doing bussines-ում հաշվում տեղերը, տեսնում են, որ մի բան կա, որը Հայաստանի հետ ընդհանրապես կապ չունի, բերում են օրենքում կամ կառավարության որևէ որոշման մեջ փոփոխություն են կատարում` համապատասխանեցնելով այդ բանաձևին: Օրինակ` որ բաժնետիրական ընկերությունների բաժնետերերի խորհրդին ընկերության տնօրենը պետք է հաշվետու լինի կասկածելի գործարքների մասով: Սա այն դեպքում, երբ Հայաստանում ընդհանրապես բաժնետիրական ընկերություններ չկան ըստ էության: Բայց սա doing bussines-ի փորձագետները համարել են որպես առաջընթաց, և միայն դրա շնորհիվ 110 կետով այդ ենթացուցիչում Հայաստանի դիրքերը բարձրացել են: Կարելի է տեսականորեն doing bussines-ում գրավել առաջին տեղը, ես ուղղակի համոզված եմ դրանում, պարզապես պետք է շատ ուշադիր նայել, լավ թիմ կազմել և տեսնել, թե որտեղ կարելի է համապատասխան փոփոխություններ անել»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում