Արմեն Աշոտյանը հանդիպելու է ԵԽ գլխավոր քարտուղարի հետ
Նոյեմբերի 22-23-ը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Ստրասբուրգ՝ մասնակցելու Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի հաստատման կրթության նախարարների երկրորդ տարածաշրջանային հանդիպմանը: Այս մասին տեղեկացանք ԿԳՆ պաշտոնական կայքից: Պատվիրակության կազմում են ՀՀ ԿԳՆ իրավաբանական վարչության պետ Վ. Բավեյանը, ԵՊՀ և ԵՃՇՊՀ ռեկտորներ Ա. Սիմոնյանը և Հ. Թոքմաջյանը: Այցի ընթացքում նախարար Արմեն Աշոտյանը կհանդիպի նաև ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում