Ադրբեջանում բազմաթիվ կրոնական գործիչներ Իրանի հետ համագործակցության մեղադրանքով գտնվում են բանտերում
Ադրբեջանում սահմանափակվում են շիաների իրավունքները:
Այդ մասին նշված է իրանական «արաննյուզ.իր» կայքում թողարկված հոդվածում:
Համաձայն տեղեկատվության՝ այս տարի «Աշուրայի» օրվան ընդառաջ (շիաների իմամ Հոսեյնի նահատակության օր) Ադրբեջանի անվտանգության ուժերն աննախադեպ միջոցառումներ են անցկացնում, որպեսզի այդ օրերին ամբողջությամբ արգելեն սգո արարողության անցկացումը:
Ըստ իրանական աղբյուրի՝ Ադրբեջանի պետական պաշտոնյաների հրահանգով՝ այն աշակերտներն ու ուսանողները, որոնք կմասնակցեն «Աշուրայի» միջոցառումներին, կհեռացվեն դպրոցից:
«Ադրբեջանի իշխանություններն իրենց նախապատրաստական աշխատանքները սկսել էին դեռևս մի քանի ամիս առաջ: Կրոնական բովանդակությամբ գրականություն հայտնաբերելու նպատակով անվտանգության և ոստիկանական ուժերի ներկայացուցիչները բազմաթիվ կրոնական գործիչների բնակարաններում խուզարկություն են կատարել, նրանցից ոմանք մեղադրվել են Իրանի հետ համագործակցության մեջ և ներկայում իրենց պատիժը կրում են բանտերում»:
Նշենք, որ «Աշուրա-Թասուա»-ի օրը շիաները նշում են իմամ Հոսեյնի ոգեկոչման օրը, ով 680թ. սպանվել է Քարբալայում: Այդ օրերին շիական երկրներում սուգ է հայտարարվում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում