Հեռուստամարաթոնը կմեկնարկի վաղը. Հավաքված գումարի 10 տոկոսը` սիրիահայության հրատապ խնդիրների լուծմանը
«Չորրորդ ինքնիշխանությունը» գրում է, որ նոյեմբերի 22-ին, երեկոյան 8-ին կսկսվի և մինչև առավոտյան 8-ը կշարունակվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի 15-րդ հեռուստամարաթոնը: Այն կհեռարձակվի Լոս Անջելեսից և հնարավոր կլինի դիտել կաբելային, արբանյակային հեռուստատեսությամբ և ինտերնետային կապով` www. Armeniafund.org կայքի միջոցով:
Հայաստանյան լսարանը մարաթոնին կարող է հետևել «Արմենիա», «Շանթ», «Հ1», «Երկիր-Մեդիա» հեռուստաալիքների եթերում: Հեռուստամարաթոնը կանցկացվի «Մեր գյուղը» խորագրի ներքո, և հավաքագրված գումարները կուղղվեն Ղարաբաղի գյուղական շրջաններում համայնքային կենտրոնների կառուցմանը, գումարի 10 տոկոսն էլ կհատկացվի սիրիահայության հրատապ խնդիրների լուծմանը: