Հ. Սահակյան. Մենք լրջագույն փաստաթղթերը «ծնկի վրա ստորագրել», քննարկել չենք կարող
Ազգային Ժողովի արտահերթ նիստը, որը հրավիրվել էր ՀԱԿ նախաձեռնությամբ չկայացավ: 15.00-ին դրությամբ գրանցվել են 46 պատգամավորներ, ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը կրկին բոյկոտել են նիստը: ԱԺ Արտահերթ նիստին չմասնակցելու ու մի շարք այլ հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի հետ:
-Արդյո՞ք ՀՀԿ-ն ՀԱԿ նախաձեռնությունների փաթեթն ամբողջությամբ ուսումնասիրել է:
-ՀԱԿ-ի ներկայացրած նախագիծն ուսումնասիրվել ու քննարկվել է և կարծում եմ, որ նախագծում բավականին լուրջ խնդիրներ է առաջ քաշված, ինչն այս փուլում և կարճ ժամանակում իրականացնելն անիրատեսական է: Ես կարծում եմ, որ ՀԱԿ-ի` այդ առաջարկությունը ներկայացնողները չեն գիտակցել դրա լրջությունը: Իսկ եթե չեն գիտակցել, ուրեմն այլ խնդիր են լուծում:
-Ինչ անիրատեսական խնդիրների մասին է խոսքը:
-Խնդիրը վերաբերում է 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցմանը, պետռեգիստրների հետ կապված խնդրին, վերաբերում է ծրարները կնքելուն, բազմաթիվ նմանատիպ առաջարկություններին, որոնք արմատապես փոխում է ընտրական պրոցեսների ընթացքը: Եթե նույնիսկ քննարկվի ու առաջարկներն ընդունվի, ապա այդ պրոցեսը բավականին երկար ժամանակահատված է ենթադրում:
Ես, ինքս լինելով Ընտրական օրենսգրքի բարեփոխումների աշխատանքային խմբի անդամներից մեկը, լավ հիշում եմ, որ դեռ այն ժամանակ ՀԱԿ-ը արտախորհրդարանական ուժ էր, սակայն իրենց ևս ուղարկել ենք ամբողջ փաթեթը, ու հրավիրել լիարժեք մասնակցելու այդ գործընթացին: ՀԱԿ-ի պատասխանը եղել է հետևյալը` մենք չենք մասնակցի այս գործընթացներին, որպեսզի իշխանության գործողությունները չլեգիտիմացնենք:
Տարօրինակ է նաև այն հանգամանքը, որ նախագահական ընտրություններից առաջ այդ ուժերը խորհրդարանական ընտրություններին վերաբերող փոփոխություններ են առաջ քաշում:
Մենք լրջագույն փաստաթղթերը «ծնկի վրա ստորագրել», քննարկել չենք կարող: Այդ փաթեթն իր մեջ լուրջ ու համալիր աշխատանք է ենթադրում:
-Արդյո՞ք ՀԱԿ ներկայացրած փաթեթն իր մեջ այնպիսի ռացիոնալ էլեմենտներ չի պարունակում, որը կարելի էր ընդունել կամ գոնե քննարկել:
-Իհարկե կա, սակայն դրանք վերաբերում են 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ու հիմա, նախագահական ընտրությունների շեմին վերցնել ու քննարկել, ռեսուրսներ ծախսել 2017 թվականին սպասվող իրադարձության համար, կարծում եմ տեղին չէ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են