Թուրքիայում հայկական գերեզմանոցը 82 տարի անց վերադարձվել է իրական տերերին
Ստամբուլի Մեջիդիյեքյոյ թաղամասում գտնվող հայկական կաթոլիկ գերեզմանատան սեփականության վկայականը 82 տարի անց վերադարձվել է Սուրբ Հակոբ հայկական հիվանդանոցի հիմնադրամին:
Ըստ թուրքական «Հաբերթյուրք»(Haberturk) լրատվականի` Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը թույլ է տվել, որ 40 հազար 500 քմ տարածք զբաղեցնող հայկական կաթոլիկ գերեզմանատան սեփականության վկայականը գրանցվի Սուրբ Հակոբ հիվանդանոցի հիմնադրամի անունով:
Այս տարածքը, դեռևս 1830-ական թվականներին տրվել էր հայերին, սակայն 1930 թ. ընդունված մի որոշման համաձայն` այն փոխանցվել էր Ստամբուլի քաղաքապետարանին:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան