Ի. Կոբզոնի երևանյան համերգից ստացված հասույթը կուղղվի Գյումրու երաժշտական դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերմանը
Նոյեմբերի 22-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հանրաճանաչ երգիչ Իոսիֆ Կոբզոնի ծննդյան 75-ամյակին նվիրված հոբելյանական հյուրախաղերի երևանյան համերգը:
Երգիչն արդեն այսօր կլինի Երևանում: Նա նախ` կայցելի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Նշենք, որ համերգը իրականացվում է «Սոզվեզդիա» միջազգային բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Համերգից ստացված հասույթը կուղղվի Գյումրու երաժշտական դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերմանը:
Մշակույթի նախարարության տեղեկացմամբ, համերգի ընթացքում մեծանուն երգչի կատարմամբ կհնչեն Ա. Բաբաջանյանի, Ալ. Պախմուտովայի, Գ. Մովսիսյանի, Ա. Ֆլյարկովսկու, Ա. Օստրովսկու, Է. Կոլմանովսկու, Մ. Ֆրադկինի, Յան Ֆրենկելի և այլ ճանաչված կոմպոզիտորների հանրահայտ ստեղծագործություններ: Համերգին կմասնացեն ՌԴ ՆԳ նախարարության Ներքին Զորքերի երգ ու պարի անսամբլը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր ՌԴ ժող. արտիստ, գեներալ-մայոր Վիկտոր Ելիսեև/, Մոսկվայի «Ռեսպուբլիկա» խումբը, դաշնակահար Ալ. Եվսյուկովը, Ուկրաինայի ժողովրդական արտիստ Ն. Բուչինսկայան: Շնորհավորական ելույթներով հանդես կգան ՀՀ վաստակավոր արտիստներ Կամո Սեյրանյանը և Արման Հովհաննիսյանը:
Ի. Կոբզոնը բազմիցս համերգներ է տվել Երևանում, Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր է: Նա հանդես է եկել հանրահայտ շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ: Նա իր ստեղծագործական գործունեության ընթացքում համերգներ է ունեցել աշխարհի 100 երկրում: Նա Ռուսաստանի գինեսի ռեկորդակիր է` ճանաչվել է երկրի ամենաշատ տիտղոսակիր արտիստը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում