«Լավ եմ անում, արա, այ տղա…». Հայտնի տեսանյութի ճանապարհային ոստիկաններն ազատվել են աշխատանքից
Համացանցում այսօր լայնորեն տարածված տեսնյութի հերոս ճանապարհային ոստիկաններն ազատվել են աշխատանքից:
«Ճանապարհային ոստիկանի պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, քաղաքացիների հետ շփվելիս էթիկայի կանոնները չպահպանելու համար ոստիկանության պետի հրամանով ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ, տեսուչներ Լևոն Մատինյանն ու Կարեն Մելքոնյանն ազատվել են զբաղեցրած աշխատանքից»,-Panorama.am-ին հայտնեց ոստիկանապետի մամուլի քարտուղար Աշոտ Ահարոնյանը, ավելացնելով, որ նրանք գրանցվել կադրերի ռեզերվում:
Հիշեցնենք, որ ՃՈ պետի հրամանով տեսանյութի հիման վրա ծառայողական քննություն էր նշանակվել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները