Առավել հաճախ ամուսնալուծվում են Լոռու մարզում
Այս տարվա առաջին ինը ամիսների ընթացքում ամուսնալուծությունների առավել մեծ թիվ գրանցվել է Լոռու մարզում: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով, հունվար-սեպտեմբեր ամիսներին այս մարզում գրանցվել է ամուսնալուծության 337 դեպք` 1 000 ամուսնության հաշվով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Շիրակում ամուսնալուծությունների թիվն ավելացել է 43-ով:
Ամուսնալուծությունների թվով երկրորդ տեղում մայրաքաղաքն է: Այս տարվա ինն ամիսների ընթացքում գրանցվել է 217 դեպք` 1 000 ամուսնության հաշվով : Նախորդ տարվա համեմատ այս թիվն ավելացել է տասնվեցով, իսկ 2010-ի համեմատ մնացել է անփոփոխ:
Ամուսնալուծությունների առավել փոքր թիվ գրանցվել է Արմավիրում և Գեղարքումիքում` 104-ական դեպք:
Նշենք, որ 2012թ. հունվար-սեպտեմբերին 2011թ. հունվար-սեպտեմբերի համեմատ 6.6%-ով նվազել են գրանցված ամուսնությունները և կազմել 13 828 դեպք: 2012թ. հունվար-սեպտեմբերին արձանագրված ամուսնալուծության դեպքերը 2011թ. հունվար-սեպտեմբերի համեմատ աճել են 3.1% և կազմել 2 441 դեպք: