Լեհ դիվանագետ. Այդ ազգերից ոչ մեկը չի կարող գնալ այլ մոլորակ
«Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնակատար Քեթրին Էշտոնը գնահատական տվեց Ադրբեջանում տեղի ունեցածին: Ոչ մի տեղ հանցագործին մեծարելը չի կարող ընդունվել», - հայ-լեհական դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակի առթիվ կազմակերպած գիտաժողովի ընթացքում պատասխանելով Panorama.am- լրագրողի հարցին, թե որքանով է հնարավոր Ադրբեջանում հայերի գոյությունը՝ սաֆարովյան դեպքից հետո և արդյոք դա չի ապացուցում, որ Արցախն այլևս չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ասաց Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինկին:
Դեսպանն ասաց, որ 20 տարի առաջ նա որպես լրագրող եղել է Ղարաբաղում և անձամբ ծանոթ է պատերազմի հետ: «Այս պատերազմի ընթացքում ես տեսել եմ ամբողջ սարսափը և կրկնեմ այն, ինչ բազմիցս ասել եմ՝ հայերն ու ադրբեջանցիները հարևաններ են և պետք է համաձայնության հասնեն: Այդ ազգերից ոչ մեկը չի կարող գնալ այլ մոլորակ», - ասաց լեհ դիվանագետը: