«Ամպե սյուն» ռազմական գործողության քաղաքական հետևանքները

Հեղինակ` արաբագետ Արմեն Պետրոսյան

2012 թ. նոյեմբերի 14-21-ն իսրայելական զինուժը Գազայի հատվածում իրականացրեց «Ամպե սյուն» կոչված ռազմական գործողությունը. օպերացիայի անվանումը գալիս է Հին Կտակարանի երկրորդ գրքից, երբ Եգիպտոսից փախչող հրեաների ճանապարհը գիշերը լուսավորել է կրակե սյունը, ցերեկը` ամպե սյունը, որը ցույց է տվել նրանց ճանապարհը և փրկել հակառակորդի աղեղներից ու քարերից:

Գործողության հայտարարված նպատակն էր պաղեստինցի գրոհայինների և նրանց ենթակառուցվածքների ոչնչացումը: Այս գործողությունը նախաձեռնվեց, ի պատասխան զինյալների կողմից հրեական պետության տարածքի զանգվածային հրթիռակոծումների: Նոյեմբերի 21-ի երեկոյան, ամերիկա-եգիպտական միջնորդական ջանքերի շնորհիվ, հակամարտ կողմերի միջև զինադադար հաստատվեց`«անդորր անդորրի դիմաց» սկզբունքի հիման վրա: Վերջին անգամ հրեական պետությունը Գազայի հատվածում լայնամասշտաբ ռազմական գործողություններ էր իրականացրել 2008-2009 թթ. ձմռանը` «Ձուլածո արճիճ» օպերացիայի շրջանակներում, երբ անկլավի դեմ տեղի ունեցան նաև ցամաքային գործողություններ:

Մեր ժամանակների ամենատևական և ամենաարյունալի հակամարտության`մերձավորարևելյան թնջուկի առանցքը կազմող պաղեստինաիսրայելական հիմնախնդիրը կարելի է համեմատել քնած հրաբխի հետ, որն իր տարբեր դրսևորումներով մշտապես գտնվում է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Նրա ակտիվացման ներկա փուլը ժամանակային, ինչպես նաև աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային ընթացիկ գործընթացների տեսանկյունից մի շարք միտումներ և նպատակներ է հետապնդում, որոնք իրենց բնույթով հակասական են, նույնիսկ իրարամերժ, ինչն էլ ավելի է ընդլայնում և բարդացնում դրանց համալիր վերլուծության և գնահատման հորիզոնները: Հետևաբար պաղեստինաիսրայելական հակամարտության հերթական ժայթքումը պետք է դիտարկել մի շարք իրադարձությունների համատեքստում` մասնավորապես, տարածաշրջանում ընթացող գործընթացները` պայմանավորված «արաբական գարնան» և սիրիական ճգնաժամի, Իրանի միջուկային ծրագրի հետ կապված խնդիրներով, ԱՄՆ-ի նախագահի կայացած ընտրությունների, Իսրայելում և Իրանում ակնկալվող ընտրական գործընթացների, ՄԱԿ-ում Պաղեստինի կարգավիճակի հետ կապված քննարկումների հանգամանքով»:

Նախևառաջ Նեթանյահուի կառավարության կողմից սանձազերծված գործողությունը ժամանակային առումով բավականին գրագետ էր ծրագրված. այն իրականացվեց, երբ ԱՄՆ-ում արդեն իսկ հաստատվել էր գործող նախագահի վերընտրվելու հանգամանքը, և այս առումով Բարաք Օբամայի և նրա վարչակարգի հնարավոր գործողությունները կամ անգործությունը, ինչպես նաև հռետորաբանությունը կաշկանդված չէին լինի նախընտրական գործընթացների ազդեցությամբ` հաշվի առնելով ամերիկյան հասարակության զգայուն վերաբերմունքը հրեական պետության նկատմամբ:

Մյուս կողմից` 2013թ. հունվարին ընտրություններ են նախատեսվում հենց Իսրայելում: Վերջինս աշխարհի այն բացառիկ պետություններից է, որտեղ հասարակության քաղաքական կողմնորոշման վրա առավելագույն ազդեցություն ունեն քաղաքական ուժերի արտաքին ուղեգծի վերաբերյալ առավել կոշտ և սկզբունքային մոտեցումները: Իսկ Բենյամին Նեթանյահուի քաղաքական կարիերայում երկրում ակնկալվող խորհրդարանական ընտություններից առաջ «ամուր բռունցք» ցուցաբերելու հանգամանքն արդեն իսկ փորձված մեթոդ է. տվյալ պարագայում, այն հասավ իր նպատակին: «Ամպե սյունն» օգնեց իսրայելական հասարակության ուշադրության կենտոն վերդարձնել անվտանգության հետ կապված խնդիրները և նեղացնել սոցիալ-տնտեսական թեմատիկան, որը ձեռնտու էր իսրայելական իշխանական կոալիցիայի քաղաքական հակառակորդներին:

Միաժամանակ, չնայած հասցված ահռելի կորուստներին, որոշակի ձեռքբերումներ կունենա նաև պաղեստինյան կողմը: Նախ, իր սկզբունքային և անհաշտ հռետորաբանությամբ և գործելակերպով ՀԱՄԱՍ-ը կբարձրացնի հեղինակությունը Գազայի բնակչության շրջանում, որը որոշակի անկում էր ապրել վերջին շրջանում պաղեստինյան առավել ծայրահեղական ուղղվածության որոշ կառույցների չդադարող քննադատության հետևանքով. ռազմական գործողությունների ավարտը Գազայի բնակչության շրջանում ներկայացվում է որպես Իսրայելի դեմ արձանագրված փայլուն հաղթանակ: Բացի դրանից, մեծ հաշվով, հակամարտության թեժացումը շոշափելի արդյունքներ է խոստանում պաղեստինյան կողմի համար`պայմանավորված ՄԱԿ-ում Պաղեստինի կարգավիճակի վերաբերյալ ԳԱ-ում կազմակերպվելիք քննարկումներից առաջ, քանի որ պաղեստինցի ժողովրդի հանդեպ Իսրայել պետության ագրեսիվ գործողություններին միջազգային հանրությունը մշտապես գոնե սուր քննադատությամբ է արձագանքել:

Իսրայելապաղեստինյան ընդհարման այս վերջին ռաունդը Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացների համատեքստում դիտարկելիս պարզ է դառնում այն իրողությունը, որ այդ հակամարտությունից կարող են օգտվել առաջին հերթին Իրանն ու Սիրիան, քանի որ շեղվում է միջազգային հանրության ուշադրությունը այդ երկրների հետ կապված խնդիրներից:

Մասնավորապես, փորձագիտական շրջանակներում առավել հաճախ է հնչում վիճելի տեսակետն այն մասին, որ վերջին շրջանում Գազայի հատվածից Իսրայելի տարածքի` առավել հաճախակի դարձած ռմբահարումն իրականցվում էր անկլավում Թեհրանի ազդեցությունը կրող որոշ խմբավորումների կողմից: Պատճառը պարզ է, Իրանում շատ լավ հասկանում են սիրիական վարչակարգի տապալումից հետո Թեհրանին սպառնացող վտանգը: Հետևաբար, այս պարագայում և հենց այս ժամանակամիջոցում, երբ Բաշար Ալ-Ասադի վարչակարգի արտաքին հակառակորդների շրջանում նկատվում էր աննախադեպ միաբանություն, որը մարմնավորվեց Կատարի մայրաքաղաք Դոհայում սիրիական ընդդիմության միասնական կոալիցիայի ստեղծման, ապա դրա ճանաչման, ինչպես նաև այն կենսունակ դարձնելուն ուղղված գործողություններում: Այս դեպքում, Իրանի հակաքայլը եղավ Թեհրանում սիրիական ներքին ընդդիմության կառուցողական հատվածի և իշխանությունների միջև երկխոսության նպատակով կազմակերպված հանդիպումը, որը բնականաբար որևէ էական ազդեցություն չէր կարող ունենալ սիրիական ճգնաժամի հանգուցալուծման հարցում: Մինչդեռ պաղեստինաիսրայելական ճակատում ստեղծված լարվածությունը խարխլեց հակաասադյան ճամբարում համախմբված արևմտյան և տարածաշրջանային խաղացողների միասնությունը. մասնավորապես, արաբական պետությունների, ինչպես նաև Թուրքիայի դիրքաորոշումն այս հարցում տրամագծորեն հակասում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի մոտեցումներին:

Պաղեստինաիսրայելյան հարաբերությունների պարզման հերթական փուլից եղան նաև անուղղակի տուժողներ. մասնավորապես դարձյալ լուրջ հարված հասցվեց Թուրքիայի հեղինակությանը` թուրքական իշխանությունների հռետորաբանության և անգործության հակասականության առումով, ինչպես նաև Ռուսաստանը, որը կրկին անգամ չի կարողանում որոշիչ ազդեցություն ունենալ մերձավորարևելյան զարգացումներում:

Մեկ շաբաթ տևած ռազմական օպերացիայի շրջանականերում, ըստ էության, իսրայելական իշխանություններն իրականացրին իրենց առջև դրված քաղաքական և ռազմավարական նպատակների առյուծի բաժինը. կրկին անգամ հաստատվեց՝ իսրայելական զինուժը բավականաչափ մարտունակ է և մոբիլ, ՀԱՄԱՍ-ին պատճառվեցին շոշափելի մարդկային և ռազմական կորուստներ, հետևաբար նաև ապահովվեց Իսրայելի հարավային շրջանների անդորրն առնվազն առաջիկա 3-4 տարիների համար, ստուգվեցին պաղեստինյան կողմից հնարավոր պատասխանի առաջնային հարվածի առավելագույն հետևանքները: Ուստի գործողության ընդլայնումը և ՀԱՄԱՍ-ի` որպես Գազայի հատվածում գործող իշխանության ոչնչացումը այս պարագայում չի բխում Թել Ավիվի շահերից, քանի որ այն հղի է անկլավում առավել ծայրահեղական դիրքորոշում ունեցող ուժերի իշխանության գալու վտանգով: Հետևաբար, եթե գործողությունը շարունակվեր նաև ցամաքային ներխուժման տեսքով, ապա, չի կարելի բացառել, որ «Ամպե սյունը» հանդիսանում էր շատ ավելի ընդլայնված ռազմական գործողության առաջնաքայլը: Սակայն այսօր արդեն կարելի է փաստել, որ տարածաշրջանում դեռևս չկարգավորված մի շարք հիմնախնդիրների առկայության պարագայում նման գործողության այսօրեականությունը միանշանակ չի ընկալվում Իսրայելի և նրա արևմտյան դաշնակիցների կողմից:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:20
Ինչո՞ւ էր ուրեմն նման հայտարարություն արել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը
Օրեր առաջ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտարարել էր. «Մեր ակտիվ աջակցությամբ Ադրբեջանից և Հայաստանից հիդրոլոգների և ինժեներների մի խումբ...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Քարվաճառ շրջանում գտնվող միջնադարյան հայկական Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի...
Աղբյուր` Panorama.am
11:06
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են
Սահմանադրական դատարանն այսօրվա նիստում պետք է  քննի Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային երկու համաձաձայնագրերում...
Աղբյուր` Panorama.am
10:36
Վահագն Խաչատուրյանը դիմավորել է Դուդային
Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան նախօրեին ժամանել է Հայաստան։ Այսօր ՀՀ նախագահի նստավայրում կայացել է Անջեյ Դուդայի դիմավորման...
Աղբյուր` Panorama.am
10:36
Ներում ստացած Դեղձն ընդհատել է Բայդենի խոսքը
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենն իր պաշտոնավարման ընթացքում վերջին անգամ է մասնակցել Գոհաբանության տոնին ու ներում շնորհել երկու հնդկահավի՝...
Աղբյուր` Panorama.am
10:24
Հզոր ցիկլոն է ներթափանցում Հայաստանի տարածք
Հյուսիս արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 27-ի լույս 28-ի գիշերը  հանրապետության ողջ...
Աղբյուր` Panorama.am
10:04
Enikos. Հունաստանը կարող է ռուսական ՀՕՊ համակարգեր փոխանցել Հայաստանին
Հունաստանը պատրաստվում է Հայաստանին փոխանցել S-300-ը և ռուսական արտադրության ևս երկու զենք, որոնք օգտագործվում էին երկրի հակաօդային...
Աղբյուր` Panorama.am
09:59
Գյումրիում մոտ երկու օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող  աշխատանքներով...
Աղբյուր` Panorama.am
09:43
Մի քանի շրջաններում ձյուն է, մառախուղ
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։ Գորիսի, Կապանի...
Աղբյուր` Panorama.am
09:29
Աշխատանքային միգրանտներին ՌԴ-ում կացության թույլտվությունների ստացումը սահմանափակելու նախագիծը կներկայացվի Պետդումա
Պետդումայի պատգամավորները՝ «Արդար Ռուսաստան - ճշմարտության համար» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովի գլխավորությամբ Պետդումա...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». Հովանավորչության նոր ձև է հասունացել ՔՊ-ի օրոք
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ներկայացվողը դասական կոռուպցիայի օրինակ է։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը վիետնամական վոյաժից հետո լծվել է Աղազարյանին մանդատից զրկելու գործին
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության անցած նիստից հետո իշխող խմբակցության վերնախավը փորձել է համոզել Աղազարյանին`...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Պադավատների հողի վրա Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցել»
«Փաստ» թերթը գրում է. «Ժամանակին «պադավատապետությունից» անընդհատ դժգոհող, իսկ 2018 թվականից հետո...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Ով է ԲԴԽ նախագահի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կարեն Անդրեասյանը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից հեռացավ «առանց...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Հրապարակ». Միայն Արմեն Աշոտյանն է, որ ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնային կալանքի համար անհրաժեշտ ոտքի-ձեռքի «բռասլետների» ներկրումից հետո հայ...
Աղբյուր` Panorama.am
09:05
Նոյեմբերի 26-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 26-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 388.02 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:04
Անձրևանոցը չմոռանաք. Տեղումներ են կանախտեսել
Երևանում նոյեմբերի 26-28-ին սպասվում են տեղումներ, 27-28-ին բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին սպասվում է առանց տեղումների...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». Police.am-ում «այլ Հայաստան է»՝ կայքում բացակայում է ծանր հանցագործությունների մասին տեղեկությունը
«Փաստ» թերթը գրում է. «Ազգային ժողովում հանցավորության վիճակի հետ կապված մեծ հնչողություն ստացած լսումներից և նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
08:59
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Ժողովուրդ». Աղազարյանը չի հանձնվում. Հնարավոր է՝ գլխավոր դատախազը գնա ԱԺ՝ նրա հետևից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Հրապարակ». Լոռու մարզպետը համայնքապետերին ասել է՝ «տեսեք, ինձ չխաբեք, դա նշանակելու է, որ վարչապետին եք խաբում, անհետևանք չի մնա»
«Հրապարակ» թերթը գրում է. ««Զգուշացնում եմ՝ սրանից հետո եթե մի հատ ժամկետ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Փաստ». Քանի քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս «Փաստը» դիմել էր Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». Կգումարվի վերջին հերթական նստաշրջանը, իսկ քանի՞ արտահերթ կլինի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայրենի օրենսդիրը հաջորդ շաբաթ՝ դեկտեմբերի 3-ին, այս տարվա վերջին հերթական նստաշրջանը...
Աղբյուր` Panorama.am
08:46
«Հրապարակ». Ինչ է պատասխանել Հովիկ Աղազարյանը Սասուն Միքայելյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ ՔՊ վարչության նիստում թեժ վեճ է ծագել Հովիկ Աղազարյանի և ԵԿՄ նախագահ Սասուն...
Աղբյուր` Panorama.am
23:03
Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
Նոյեմբերի 25-ին, ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և...
Աղբյուր` Panorama.am
22:31
Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Մալաթիայի շրջանում 4․6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հաղորդում է Թուրքիայի կառավարությանը կից՝ արտակարգ իրավիճակների...
Աղբյուր` Panorama.am
22:15
24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում
 Նոյեմբերի 25-ին, ժամը 18։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ռուդիկ Դ․-ն իր վարած «ՎԱԶ 21214» (Նիվա) մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
21:58
Ի պատասխան ՌԴ-ին հարվածելու ՆԱՏՕ-ի կոմիտեի ղեկավարի խոսքերին՝ ՌԴ ԱԳՆ-ն Միջուկային նոր դոկտրինն է հիշեցրել
Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «ՌԻԱ Նովոստի»,-ին մեկնաբանել է Ռուսաստանին կանխարգելիչ...
Աղբյուր` Panorama.am
21:15
Երևանի «Գլենդել հիլզ»-ում 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են 6 բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում
 Նոյեմբերի 25-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող «Գլենդել հիլզ» թաղամասի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Լարսը փակ է
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով բեռնատարների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են
11:09 26/11/2024

ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}