Ադրբեջանում թալիշները նոր կազմակերպություն են ստեղծել
Ադրբեջանաբնակ թալիշները 2012 թ-ի նոյեմբերի 14-ին «Հանուն Ադրբեջանի պետականության» միություն են հիմնադրել: «Pia.az»-ը հայտնում է, որ հիմնադրման առիթով կազմակերպված միջոցառմանը մասնակցել են Ադրբեջանում բնակվող թալիշ մտավորականներ, կրոնական գործիչներ և գիտնականներ: Միության նախագահ է ընտրվել Սաֆարով Մեհդիբեյ Մահմուդալիօղլուն:
Միությունն իր գործունեությունը նվիրելու է թալիշական լեզվի, գրականության, մշակույթի, արվեստի և ինքնության պահպանության աշխատանքներին: Միությանը կանդամակցեն Ադրբեջանի հիմնականում թալիշներով բնակեցված շրջանների առաջադիմական հայացքներով մտավորականներ, ակսակալներ, գիտնականներ, կրոնական գործիչներ և այլք: Միության հիմնադիրներն են Մեհդիբեյ Սաֆարովը և Ադրբեջանի մտավորականների շարժման նախագահ, գրող, սցենարիստ և կինոռեժիսոր Էլդանիզ Գուլիևը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան