Հայաստանում այսօր նշվում է բանկային աշխատակցի օրը
Այսօր Հայաստանում նշվում է բակային աշխատողի օրը: Կառավարության 2003թ. ընդունված որոշման համաձայն նոյեմբերի 22-ը հռչակվեց «Բանկային աշխատողի օր»:
Օրվա կապակցությամբ բանկային համակարգի աշխատակիցներին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Բանկերի և Ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների Ճյուղային Արհմիության Գործկոմը:
«Արհմիությունը շնորհավորում է համակարգի աշխատողներին «Բանկային Աշխատակցի» օրվա կապակցությամբ, ցանկանալով առողջություն, աշխատանքային նորանոր նվաճումներ, ֆինանսական բարձր վերելքներ,անձնական և ընտանեկան երջանկություն, անամպ երկինք, խաղաղություն, լիարժեք ուրախություն»,-ասված է ուղերձում:
Նշենք, որ Հայաստանում ներկայումս գործում են 22 բանկեր, սակայն նրանց աշխատակիցների ընդհանուր թիվը հայտնի չէ:
Նախորդող հրապարակում`
Բանկերի նախկին, տարեց աշխատակիցները` մի հարկի տակ. Շուտով նրանց տոնն է