Գործակալ. Գվարդիոլան չի շտապում
Դատելով ամեն ինչից` Խոսեպ Գվարդիոլան չի պատրաստվում մոտ ժամանակներս վերադառնալ ֆուտբոլ:
«Երկու շաբաթ առաջ եմ շփվել նրա հետ, և Գվարդիոլան ինձ ասաց, որ չի պատրաստվում իր ապագայի մասին որոշում կայացնել մինչև հունվար-փետրվար ժամանակահատվածը: Ու կարևոր չէ, թե հիմա ինչ է տեղի ունենում ֆուտբոլային աշխարհում: Հիմա նա որոշում չի կայացնի որևէ ակումբում կամ հավաքականում աշխատելու վերաբերյալ: Հենց նա էլ ժամանակին ընտրություն կկատարի: Իսկ հիմա Պեպը հանգստանում է իր ընտանիքի հետ մասին: Հաճախ գրքեր է կարդում և դիտում ֆուտբոլ: Բայց աշխատանքի մասին կսկսի մտածել հունվարին»,- հայտարարել է Գվարդիոլայի գործակալ Խոսեպ Մարիա Օրոբիտը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա