Թանկացել են Մոսկվա-Երևան ավիատոմսերը
«Ըստ արտագնա աշխատանքից վերադարձող մեր հայրենակիցների՝ թանկացել են Մոսկվա-Երևան ավիատոմսերը,- գրում է «Հայկական ժամանակը»:- Մասնավորապես, ըստ նրանց, եթե նույն չվերթի էկոնոմ կարգի տոմսը ընդամենը 7 օր առաջ մոտ 295 դոլար էր, այժմ առնվազն 370 է։
Նման պատկեր է ստացվում նաև «Արմավիա»–ի կայքում ներկայացված գներից։ Տարեվերջին մեծանում է Մոսկվա-Երևան չվերթի պահանջարկը՝ ըստ արտագնա աշխատանքից վերադարձողների թվի, ինչն ավիաընկերությունների համար մեծ գումարներ աշխատելու լավ հնարավորություն Է»։ «Արմավիա»–ից հրաժարվել են մեկնաբանել թերթի ներկայացրած այս փաստը` առաջարկելով հարցերն ուղղել գրավոր: