Հանգիստ կարող ենք գնալ Չիլի
«Ժողովուրդը» գրում է. «Նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ աշխարհի տարբեր անկյուններ իրականացրած «վոյաժները» սկսել են «պտուղներ տալ»։ ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է նաև Հայաստանի Հանրապետության և Չիլիի Հանրապետության կառավարությունների միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրերի դեպքում մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձ վերացման մասին համաձայնագիրը ստորագրելու առաջարկությունը։ ՀՀ արտգործնախարարությունն առաջարկում է հավանություն տալ այդ համաձայնագրին։ Ըստ այդ փաստաթղթի՝ երկու երկրների քաղաքացիները առանց մուտքի արտոնագրի, առավելագույնը 90 օր ժամկետով կարող են մուտք գործել այդ երկրներ»։