Քեյթ Ուինսլեթը շքանշան է ստացել թագուհու ձեռքից
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ երկրորդը հոլիվուդյան աստղ Քեյթ Ուինսլեթին Բրիտանական կայսրության շքանշան է հանձնել: Բի Բի Սի-ի հաղորդմամբ, Օսկարի դափնեկիրը բարձրագույն պետական պարգևի է արժանացել դերասանական վարպետության համար: Հանդիսավոր արարողությունն անցկացվել է Բուկինհեմյան պալատում:
Ուինսլեթից բացի թագուհու ձեռքից շքանշան են ստացել նաև Take That փոփ-խմբի անդամ Գերի Բարլոուն, ինչպես նաև հայտնի ջութակահարուհի Թասմին Լիթլը: Բրիտանական կայսրության շքանշանի ասպետ են դարձել մշակույթի բազմաթիվ հայտնի գործիչներ, օրինակ Բիթլզ խմբի անդամները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում