Հասարակություն 16:30 22/11/2012

Գողություն անող աղջիկը, «տփող» երեխան ու տնից փախչող տղան. Ինչ պայմաններում են ապրում այս երեխաները

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

12-ամյա Կարինեի մոր սիրտն այժմ հանգիստ է. աղջիկն այլևս մանր-մունր գողություններ չի անում: Տիկին Աննայի ընտանիքը Շամշադինից է տեղափոխվել Աբովյան, ապրում են վարձով, ամուսինն աշխատում է, իսկ ինքը տանը երեք երեխա է պահում: Նրա փոքրիկ դուստրը` Կարինեն, փոքրուց սովորություն է ունեցել կոնֆետներ վերցնել տարբեր տեղերից, դպրոցից գրիչ-մատիտ բերել տուն, իսկ երբ արդեն մի քիչ մեծացել է, սկսել է գումար փախցնել: «Խոսում էի հետը, ասում էր` մամ ես չեմ ուզում էդպես անեմ, իմ կամքից անկախ է ստացվում: Երկար մտածում էի` ինչ անեմ, անգամ ծեծում էի երեխուն, իմացա էս կենտրոնի տեղը ու էկանք, հոգեբաններն սկսեցին աշխատել հետը ու հիմա հանգիստ եմ, էլ ըտենց բաներ չի անում», -հոգսերն է պատմում 37-ամյա կինը:

Կենտրոնը խորհրդային ժամանակներից ժառանգություն մնացած Աբովյանի «Պիոներ պալատի» հսկայական, մութ շենքի լուսավոր փոքր սենյակում գործող Երեխաների աջակցության կենտրոնն է: Գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը սոցիալական աշխատողների ու հոգեբանների մի թիմ է հավաքել, ովքեր աշխատում են դժվար դաստիարակվող, անկառավարելի վարք ու այլ խնդիրներ ունեցող երեխաների հետ:

Կարինեի հետ աշխատել է թիմի ղեկավար Ալլա Սարգսյանը և ասում է, որ խնդիրը բարդ է եղել, բայց լուծել են: «Մենք այժմ անմիջական կապ ունենք դպրոցի հետ և եթե որևէ խնդիր տեսնում են, մեզ ասում են», -նշում է տիկին Ալլան:

Կարինեի մայրը վախով է մեզ հետ խոսում, խնդրում է չհրապարակել իրենց իսկական անունները, որովհետև ամուսինը դստեր  վատ սովորության մասին չգիտե: «Էս կենտրոն էլ որ էրեխեն գալիս ա, ամուսինս չգիտի, թե չէ, որ իմանա, մեզ կսպանի: Էդ վախից էնքան էի ծեծում էրեխուն, էնքա~ն. բա աղջիկ երեխա յա, ով էլ լիներ իմ տեղը կծեծեր», -պատմում է կինը:

Բարձրահասակ, ժպտերես ու ակտիվ շփվող 15-ամյա Անդրեյը դպրոց չի գնում, մեր զրույցի ընթացքում անհանգիստ շարժումներ էր անում, ասում էր` անհամբեր է, ուզում է տուն գնա «ցախը ջարդի»: «Լիքը գործ ունեմ` տունը փետ պըտի ջարդեմ, կեսը ջարդել եմ, մնում ա կեսը», -ասում է երեխան: Բացի «ցախ ջարդելուց», երեխաներին է «տփել» և հերթական ծեծուջարդի ժամանակ ոստիկանները նրան տեղափոխել են երեխաների աջակցության կենտրոն: «Հավես չկար, հա կռիվների մեջ էի: Տղերքին տփում էի, խելոք չէին պահում», -պատմում է երեխան ու խոստանում, որ բանակ գնա չի «տփելու»: «Չէ, ես ընդե չեմ տփի, գնամ, բարով-խերով ծառայեմ ընձի մի սերժանտի կոչում էլ տան հերիք ա», -ասում է Անդրեյը: Նրա հետ էլ են կենտրոնի հոգեբաններն աշխատել, ասում է` ուղղվել է, հասկացել է, որ մարդուն «տփել» պետք չի:

38-ամյա Շողիկ Հովհաննիսյանը ժամանակից շուտ է ծերացել. երկար սև մազերի մեջ փունջ-փունջ սպիտակներ են հայտնվել, իսկ աչքերի տակ ու ճակատին` կնճիռներ: Սոցիալական դժվար կյանքն ու առօրյա հոգսերն իրենց գործն արել են: Նա ապրում է միայնակ` 15-ամյա դստեր ու 13-ամյա որդու հետ: Այս ընտանիքի ամսեկան եկամուտը կազմում է 55 հազար դրամ, ապրում են պետության տրամադրած նպաստի ու մահացած ամուսնու թոշակի հույսին: Տիկին Շողիկը չի աշխատում, ասում է, որ աշխատի պետությունը կկտրի նպաստը: Տարին մեկ անգամ էլ Նոր տարվա տոներին ընդառաջ «Բարգավաճը տոպրակներ ա բաժանում, մեզ էլ ա տալիս»:

Երեխաների աջակցման կենտրոն են հաճախում նրա երկու երեխաները ու զբաղմունք գտել են` աղջիկը սեղանի ձևավորում է սովորել, տղան լողի է գնում: «Դասերից հետո գալիս են մասնակցում խմբակային աշխատանքների, շատ բաներով են օգնում, ինչով չեմ հասցնում: Հագուստ էլ են տալիս, առաջ են քցում գործս, թե չէ ես մենակ չէի հասցնի», -ասում է հոգսերի տակ կքած կինը:

15-ամյա Սևակի մայրն էլ, թեպետ երիտասարդ է` 37 տարեկան, բայց դեմքին կնճիռներ են, մազերն սպիտակած: Տիկին Լենայի հոգսերը շատ են` ծեծող ամուսինը, հոխորտացող սկեսուրը և այդ ամենի հետևանքով տնից պարբերաբար փախչող որդին: Սևոն մոր հետ այս ընտանիք է եկել հինգ տարեկանում, նորմալ մեծացել է, ունեցել երկու եղբայր, սակայն դեռահասության մի փուլում Սևոյին անտանելի են եղել մոր, տատու և խորթ հոր վեճերը ու նա սկսել է տնից փախչել: Աբովյանի ոստիկանության անչափահասների բաժնի աշխատակիցների կողմից տեղափոխվել է կենտրոն, որտեղ մասնագետները խոսել են և երեխայի, և մոր և հոր հետ: Այժմ Սևոն տնից չի փախնում, փոխարենը մոր նկատմամբ և հոգեբանական և ֆիզիկական բռնությունը այդ ընտանիքում շարունակվում է:

«Իրավունք չունեմ մեկի հետ կանգնեմ, շփվեմ, պտի տնից դուրս չգամ կամ իրանց ուղարկածով գնամ խանութ ու հետ գամ: Չորս պատի մեջ պտի պարտադիր ըլնեմ», -խնդիրն է ասում տիկին Լենան և միևնույն ժամանակ ուրախությկամբ նշում, որ իր որդին էլ տնից չի փախչում: Երեխան գտել է իր զբաղմունքը. Կենտրոնի աջակցությամբ խոհարարության դասեր է սովորում, երազանք էլ ունի` ստեղծել սեփական «օբյեկտը»:

Տիկին Ալլան, որն աշխատել է Սևոյի հետ, ասում է, որ երեխան մի կարճ ժամանակահատված չհասկացվածության խնդիր է ունեցել: «Տանը անհաշտություն է եղել, հիմա հարթվել է: Պատկերացրեք, որ երեխան դպրոցից բացակայել է, դասղեկն ասել է, որ նրա ծնողին կասի և դա էլ պատճառ է դարձել, որ նա դպրոցից փախչի վախենալով, որ դա ծեծկռտուքի պատճառ կլինի: Մենք սկսեցինք իր հետ աշխատել, իր մոտ շատ-շատ արժեքներ փոխվեցին: Տանում էինք սոցիալական տարբեր միջոցառումների, և նա արդեն սկսեց տեսնել, թե իրենից այն կողմ ինչ է կատարվում», -ասում է Ալլա Սարգսյանը:

Երեխաների աջակցման կենտրոնը 2011 թվականից ֆինանսավորվում է Եվրոպական Միության օգնությամբ և դա շարունակվելու է մինչև 2013 թվականի վերջը: Այս պահին կենտրոնի հարկի տակ 35 երեխա է «վերադաստիարակվում»: Ոստիկանության ծառայողները անչափահասներին հիմնականում այստեղ են բերում ծեծկռտուքի, գողության, մուրացկանության համար: «Մենք երեխային հնարավորություն ենք տալիս վերանայել սեփական վարքագիծը: Եթե երխան վատ արարք է արել, նշանակում է, որ նրա մոտ ինչ-որ բան այն չէ, և մենք փորձում ենք հասկանալ խնդիրը և օգնել նրանց»,-իրենց առաքելությունն է ներկայացնում Կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}