Իոսֆիվ Կոբզոնը «Դվին» հյուրանոցի հետ որևէ կապ չունի
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հանրահայտ երգիչ Իոսիֆ Կոբզոնը ոչ մի կապ չունի Երևանի «Դվին» հյուրանոցի հետ: «Դվին հյուրանոցն իմը չէ, ցավոք»,-հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով այն հարցին, թե խոսակցությունների համաձայն Երևանի «Դվին» հյուրանոցը նրանն է` ասաց երգիչը:
Նշենք, որ Ի. Կոբզոնի ծննդյան 75-ամյակին նվիրված հոբելյանական հյուրախաղերի երևանյան համերգը կայանալու է այսօր:
Ի դեպ, ասուլիսին ներկա «Созвездие» միջազգային բարեգործական հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանն ասաց, որ առաջիկա երեք ամիսների ընթացքում սկսվելու է «Դվին» հյուրանոցի վերանորոգումը:
Ի. Կոբզոնից հետաքրքրվեցին նաև, թե ինչպե՞ս է վերաբերվում Օպերայի բակում տեղադրված Առնո Բաբաջանյանի արձանին: Նշենք Դավիթ Բեջանյանի այս աշխատանքը հասարակության, արվեստագետների մի մասի կողմից քննադատության էր արժանացել, կային նաև դրական արձագանքներ:
«Ես շատ մտերիմ եմ եղել Առնո Բաբաջանյանի հետ: Նայում եմ այդ հուշարձանին ու զգում Առնոյին, նրա էմոցիաները, էներգետիկան, հիանալի հուշարձան է: Ով ճանաչում է Առնոյին, այս կարծիքին է»,- ասաց արվեստագետը:
Ինչ վերաբերում է Մաշտոցի պողոտայի վրա գտնվող Առնո Բաբաջանյանի բնակարանին, որը տարիներ առաջ գնելու ու այն թանգարանի վերածելու մտադրություն է հայտնել հենց Ի. Կոբզոնը, սակայն այդ ժամանակ որոշակի խնդիրներ են եղել, նա նշեց, որ Առնո Բաբաջանյանն այն արվեստագետներից է, որ պետք է ունենա իր թանգարանը: Նա հիմա էլ պատրաստ է նման նախաձեռնությամբ հանդես գալ, սակայն նշեց, որ «Արայիկը (Ա. Բաբաջանյանի որդին) վաճառել է այդ տունը: «Ով է գնել, ես չգիտեմ: Բայց պետք է հանդիպեմ Արայիկի հետ ու պարզեմ»,-ասաց Ի. Կոբզոնը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան