Մատաղիսի գործի քննությունը շարունակվում է
Վաղը, նոյեմբերի 23-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է Մատաղիսի գործի քննությունը: Նախորդ դատական նիստի ընթացքում մեղադրողները պետք է ներկայացնեին իրենց ճառերը: Սակայն նիստին ներկայացել էին երեք մեղադրողներից մեկը, տուժողներից մեկի իրավահաջորդը, ամբաստանյալները և նրանց շահերի պաշտպանը:
Դատին ներկայացած մեղադրողը դատարանում հայտնել էր, որ մյուս երկու մեղադրողներից մեկը գտնվում է բուժման մեջ, իսկ մյուսը՝ արձակուրդում: Մեղադրողների՝ արձակուրդի մեջ գտնվելու և հիվանդության վերաբերյալ ապացույցներ, սակայն, դատարան չէին ներկայացվել: Նշենք, որ մեղադրողների բացակայության պատճառով դատական նիստը հետաձգվել է արդեն երեք անգամ:
Հիշեցնենք, որ Մատաղիսի գործով մեղադրանք է առաջադրված Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի և Արայիկ Զալյանի դեմ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 7-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան