ՀՀ-ում ԻԻՀ դեսպան. Տարբեր կրոններ դավանող հայերն ու իրանցիները դարեր ի վեր խաղաղ ապրել և ապրում են միմյանց կողքին
Տարբեր կրոններ դավանող հայերն ու իրանցիները դարեր ի վեր խաղաղ ապրել և ապրում են միմյանց կողքի:
Այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Մատենադարում «Երկու ազգ, երկու մշակույթ և երկու կրոն» խորագիրը կրող համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ռաիսին:
Իրանի դեսպանը, անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին, մասնավորապես նշել է. «Հայերն ու իրանցիները պատմության ընթացքում ապացուցել են, որ աստվածային երկու կրոնների՝ քրիստոնեության և իսլամի, հետևորդ երկու ժողովուրդները կատարյալ խաղաղության և հանգստության պայմաններում խաղաղ ապրել են միմյանց կողքին»:
Խոսելով իրանահայության և երկկողմ մշակութային հարաբերությունների մասին՝ դեսպան Ռաիսին նշել է. «Ներկայում ԻԻՀ Մեջլսում իրանահայերը ներկայացված են հյուսիսային իրանահայության (Թեհրան) և հարավային իրանահայության (Իսֆահան) երկու պատգամավորներով: Ավելի քան 50 տարի է, ինչ Իսֆահանի համալսարանում գործում է հայոց լեզվի և գրականության ամբիոնը, բացի այդ, Իրանում գործում են հայկական դպրոցներ, հրատակչություններ և այլ մշակութային հաստատություններ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան