Դատապարտյալը հերքում է. աչքերը կարված չեն և շատ նորմալ վիճակում են (տեսանյութ)
Այսօր լրատվամիջոցներին «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հայկ Գալստյանի անունից նամակ էր ուղարկվել, որտեղ դատապարտյալը հայտարարել էր, որ կարել է աչքերը ու հացադուլ հայտարարել` պահանջելով իրեն տեղափոխել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
«21.11.2012 հայտարարում եմ անժամկետ հացադուլ՝ կրկին աչքերս կարելով մինչ այն պահը, երբ դուք, պ-ն Թովմասյան, անձամբ կայցելեք ինձ բազմաթիվ լրատվամիջոցների ներկայացուցիչների ուղեկցությամբ (ոչ մի լիազորված պատվիրակություն այլևս ընդունելի չէ ինձ համար): Իմ պահանջը ձեզ տեսնելն է: Եթե այս անգամ էլ կարողանաք ֆռռցնել դատապարտյալի պահանջը՝ ասելով, թե իբր միշտ թմրանյութ կամ բջջային հեռախոս ենք պահանջում մեր հացադուլներով և ինքնախեղումներով, ուրեմն հալալա ձեզ: Դե ինչ, կհանդիպենք «Հրազդան» ՔԿՀ-ում», -նշված էր դատապարտյալի անունից ուղարկված նամակի մեջ:
Քիչ առաջ Panorama.am-ի հարցմանն ի պատասխան ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը տարածեց մի տեսանյութ, որում դատապարտյալը հերքում է, որ կարել է աչքերը:
«Մի շարք զանգվածային լրատվության միջոցներ հրապարակել են «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հայկ Գալստյանի նամակը, որով նա իբր հայտնել է, թե կարում է աչքերը և հայտարարում անժամկետ հացադուլ, քանի որ 20.11.2012 ԱԺ-ում կայացած հանրային լսումների ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Հ. Թովմասյանը պնդել էր, որ չեն գնալու զիջումների այն դատապարտյալների հարցում, ովքեր արդարություն գտնելու համար դիմում են ինքնախեղման: Ըստ այդմ` ուղարկում ենք դատապարտյալ Հ. Գալստյանի հերքման տեսաուղերձը»,-նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում