Ս.Սաֆարյան. Թիվ 1ընտրատարածքում աղաղակող խախտումներ կան
ՀՀ Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունն այսօր կտրամադրի թիվ 1 ընտրատարածքում գրանցված քաղաքացիների ցուցակները: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար, թիվ 1 ընտատարածքում առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու Ստեփան Սաֆարյանը:
Բանախոսը հայտնեց, որ ՀՀ ամբողջ ընտրացուցակները ոստիկանությունում հրաժարվեցին տրամադրել, պատասխան նամակում նշելով, թե «այն ամրագրված է ԿԸՀ պաշտոնական կայքում: Ս.Սաֆարյանը նշեց, որ ոստիկանության պատճառաբանումները հստակ չէն, խախտում են օրենսդրությունը, և նա պատրաստվում է բողոքել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Նրա խոսքով՝ մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ այդ ընտրատարածքում արձանագրվել են «մեռած հոգիների» բազմաթիվ դեպքեր, «երբ մի հասցեի վրա շուրջ 10 և նույնիսկ 20 անձ է գրանցված եղել, նույնիսկ մանկապարտեզների և դպրոցների հասցեներով»:
«Մենք մտադիր ենք ճշտել ընտրացուցակները՝ ներառելով բարձր մակարդակի փորձագետներ, որոնք կամավոր կկատարեն իրենց գործը», - ասաց նա:
«Ժառանգության» ներկայացուցիչը դժգոհություն հայտնեց նաև, որ քարոզարշավի ընթացքում արդեն նկատվում են խախտումներ: Մասնավորապես, նա նշեց, որ ըստ իր տվյալների, թիվ 1 ընտրատեղամասում գործում է ՀՀԿ-ական թեկնածու Ռոբերտ Սարգսյանի 35-ից ավելի նախընտրական շտաբ, ինչն արդեն խախտում է, բացի այդ, որոշ շտաբեր գտնվում են ընտրատեղամասերի շենքում: «Մենք ունենք համապատասխան տեսագրություններ, լուսանկարներ, և մտադիր ենք դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որպեսզի չգրանցեն Ռոբերտ Սարգսյանին որպես թեկնածու՝ արդեն իսկ աղաղակող խախտումների համար», - ասաց Ս.Սաֆարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա