Սիրիան հայտարարել է 143 սպանված ահաբեկիչների մասին. Ցանկում ադրբեջանցիներ ու չեչեններ են
Սիրիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին է ներկայացրել 143 արերկրացիներից բաղկացած ցանկ, ովքեր մահացել են երկրում ընթացող քաղաքացիական պատերազմի ժամանակ: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն, հղում անելով, «Inner City Press» պարբերականին:
Բոլոր զոհվածները փաստաթղթում նշված են որպես ահաբեկիչ, ովքեր կռվել են ընդդիմության շարքերում: Նշյալ ցուցակում են հայտնվել չեչեններ և ադրբեջանցիներ:
Բացի այդ, «ահաբեկիչների» շարքերում են Քաթարի, Եգիպտոսի, Սուդանի, Թուրքիայի Լիբիայի, Աֆղանստանի, Հորդանանի, Եմենի, Իրաքի, Քուվեյթի Պակիստանի և Չադեի քաղաքացիներ:
Ավելի վաղ, Նյու-Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում ներկայացվել էին անկախ փորձագետների կողմից գնահատված տվյալներ, համաձայն որոնց Սիրիայի տարածքում կռվում են 11 երկրներից ժամանած զինյալներ:
Օգոստոս ամսին Սիրիայում սպանվել էր Չեչնիայի նախկին դաշտային հրամանատար Ռուսլան Գելաևի որդին՝ Ռուստամը: Մինչ այդ լրատվամիջոցներն արեն հաղորդել էին, թե Սիրիայի Հալեպ քաղաքում կռվում են Ուզբեկստանից և Չեչնիայից ժամանած զինվորներ:
Չեչնիայի ղեկավարի մամուլի քարտուղար Ալվի Քարիմովն հայտարարել էր, թե սիրիական հակամարտությունում Չեչնիայի բնակիչներ ներգրավված չեն, ավելացնելով, թե իր կարծիքով, առանձին զինյալներ սիրիական հակամարտությունում «եղանակ չեն կարող փոխել»: Սիրիայում չեչեն զինյալների մասնակցության վերաբերյալ տեղեկատվությունը հերքել էր նաև Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը: