«Միլիարդատերերի միության» նախաձեռնողը Ալլահշուքյուր Փաշազադե՞ն է
Ադրբեջանի «Առաջադիմություն» (Tereggi) կուսակցության առաջնորդ Չինգիզ Դեմիրօղլուն moderator.az կայքին հայտարարել է, որ Ռուսաստանում բնակվող ադրբեջանցի մեծահարուստների մասնակցությամբ նորաստեղծ «Ռուսաստանի ադրբեջանցիների կազմակերպությունների միությունը» (RATI), որն Ադրբեջանում «Միլիարդատերերի միություն» է անվանվել, ստեղծվել է Ադրբեջանի հոգևոր հայր, Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի նախաձեռնությամբ:
«Այդ կառույցի գաղափարախոսը Ալլահշուքյուր Փաշազադեն է: Նա Թելման Իսմայիլովի և Աբբաս Աբբասովի հետ սերտ կապեր ունի: Իսկ բացի Ռուստամ Իբրահիմբեկովից, կառույցի մյուս բոլոր անդամները մաքուր ադրբեջանցիներ չեն, նրանք խառնածիններ են: Վահիդ Իսմայիլովի մայրը ռուս է, Թելման Իսմայիլովը հրեա է, Արազ Աղալարովի կինը հրեա է, Աբբաս Աբբասովն էլ հայ ազգականներ ունի: Նրանց միայն ազգանուններ են ադրբեջանական», -ասել է «առաջադիմական» կուսակցապետը:
Շեյխի եղբայրը, պատգամավոր Ջավանշիր Փաշազադեն հայտարարել է, որ «Միլիարդատերերի միությունը» իր եղբոր նախաձեռնությունը չէ: «Շեյխն այդ կառույցի և նրա մեջ մտնող մարդկանց հետ ոչ մի կապ չունի: Դա նման լուրեր տարածողների մտքի արգասիքն է», -ասել է նա AzNews կայքին:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան