Ի պատասխան Ր. Հովհաննիսյանի ելույթի՝ ադրբեջանցի պատգամավորն աշխարհին քաոսով է սպառնում
Եթե Ադրբեջանն իր պատմական հողերի նկատմամբ հավակնություններ ներկայացնի, ապա ողջ աշխարհում քաոս կլինի: Այս մասին, մեկնաբանելով Բաքվում Ասիական կուսակցությունների միջազգային կոնֆերանսի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթը, հայտարարել է Ադրբեջանի իշխող՝ «Ենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ, պատգամավոր Մուբարիզ Գուրբանլին:
Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, թե ճիշտ չէ Արցախի տարածքը որպես օկուպացված տարածք անվանելը, իսկ ադրբեջանցի փախստականներին անդրադառնալիս նշել էր, թե նրանք Արցախի անկախությունից հետո կարող են իրենց տները վերադառնալ:
Սակայն «Ժառանգության» ղեկավարի խոսքերին, ադրբեջանցիները միայն Գուրբանլիի մեկնաբանությամբ չեն սահմանափակվել: Կոնֆերանսին ներկա ադրբեջանական կուսակցությունների բոլոր ներկայացուցիչները փորձել են հակադաձել, սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Արազ Ալիզադեն էլ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը «լկտի սուտ» է անվանել: