ԼՂՀ նախագահը ստորագրել է հրամանագիր
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը այսօր ստորագրել է հրամանագիր` ԼՂՀ նախագահի 2000 թվականի փետրվարի 7-ի «Բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց կամ նրանց առաջին հերթի ժառանգներին վկայականներ տվող հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» հրամանագրում փոփոխություն կատարելու մասին: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Համաձայն հրամանագրի` հանձնաժողովի կազմը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ. ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյան (հանձնաժողովի նախագահ), ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ Մխիթար Գրիգորյան, ԼՂՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Ալբերտ Խաչիյան, ԼՂՀ գլխավոր դատախազի տեղակալ Սևակ Հակոբյան, ԼՂՀ պաշտպանության նախարարության ռազմահայրենասիրական դաստիարակության եւ հասարակական կազմակերպությունների հետ կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Կարո Համբարձումյան, ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Լենստոն Ղուլյան, ԼՂՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Դանիելյան (հանձնաժողովի քարտուղար):
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա