Պիրլոն չի հավատում, որ կստանա «Ոսկե գնդակը»
Իտալիայի ազգային հավաքականի և Թուրինի «Յուվենթուսի» կենտրոնական կիսապաշտպան Անդրեա Պիրլոն չի հավատում, որ կարող է ստանալ «Ոսկե գնդակ» մրցանակը, սակայն հույս ունի, որ կհայտնվի լավագույն տասնյակում: Այս մասին տեղեկացնում են իտալական լրատվամիջոցները:
«Դեռ երկար տարիներ Լիոնել Մեսսին և Քրիշտիանու Ռոնալդուն կշարունակեն լինել լավագույնները: Նրանցից հետո «Ոսկե գնդակի» հավակնորդներն են Խավին, Անդրես Ինյեստան և մյուսները:
Ես հույս ունեմ, որ 2012 թ. լավագույն ֆուտբոլիստի ընտրության արդյունքներով տեղ կզբաղեցնեմ լավագույն տասնյակում»,- նշել է Պիրլոն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում