Վ. Գուլուզադե. Ո՞վ է Րաֆֆիին հրավիրել Բաքու. Անհրաժեշտ է լուրջ հետաքննություն անցկացնել
Ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն սխալ է համարում «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին Բաքու հրավիրելն ու նրան ելույթի հնարավորություն ընձեռելը: Այս մասին տեղեկացնում է «Հաքքին.ազ» լրատվական կայքը:
«Ես նրան լավ եմ ճանաչում, նա միշտ թշնամաբար էր տրամադրված Ադրբեջանի նկատմամբ և իր մոտեցումները չի փոխել: Բաքվում ելույթ ունենալով, վերջինս հայտարարել է, թե իրականում Հայաստանը չի օկուպացրել, այլ ազատագրել է դրանք: Անհրաժեշտ է լուրջ հետաքննություն անցկացնել, որպեսզի պարզվի, թե ով է այդ մարդուն Բաքու հրավիրել»,- նշել է Վ. Գուլուզադեն:
Նա հիշեցրել է, որ մոտ օրերս Հայաստան է ժամանելու Ադրբեջանի բոքսի հավաքականը՝ մասնակցելու միջազգային մրցաշարին, ավելացնելով, որ նմանատիպ փոխադարձ այցերը ընդունվում են որպես Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների հաստատում, իսկ դա նշանակում է, որ մենք համակերպվել ենք տարածքային կորստին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները