Թուրք պատգամավոր. Թուրքիայի արտաքին քաղաքականության սխալները
Վերջերս տպագրվել է Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP) պատգամավոր Օնուր Օյմենի `«Արտաքին քաղաքականությունը եզրին է» գիրքը: Այս մասին տեղեկացնում է «Inosmi» պարբերականը:
«Այս գրքում խոր վերլուծության է ենթարկվում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության` իշխանության օրոք արտաքին քաղաքականության հետ կապված խնդիրները:
Պետության արտաքին քաղաքականությունը ձևավորվում է կամ էլ գոնե պետք է ձևավորվի իր ազգային շահերի իրականացման ուղղությամբ: Միայն գաղութներում է, որ պատշաճ կերպով չի մշակվում արտաքին քաղաքականությունը և սեփական շահերը չեն պաշտպանվում:
«Արդարություն և զարգացում» կուսակցությունն իր ղեկավարման տարիներին արտաքին քաղաքականության հարցում թույլ է տվել հետևյալ սխալները.
1. Դեպի Եվրամիություն կենտրոնանալու փոխարեն նրանք կենտրոնացել են իսլամա-արաբական առանցքի վրա, և Թուրքիայի հարաբերությունները Արևմուտքի հետ ապակայունացվել է:
2. Թուրքիայի արտաքին քաղաքականության սխալներից մեկն էլ եղավ այն, որ ԱՄՆ-ին հեռացրեց սիրիական ճգնաժամից:
3. Սկզբունքների, նպատակների, հռետորաբանությունների հաճախակի փոփոխումը վնաս հասցրեց Թուրքիային և հանգեցրեց վստահության մակարդակի անկման, օրինակ՝ Իրաքում, Լիբանանում և Սիրիայում»,- գրքից մեջբերումներ է անում պարբերականը: